Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

«Ո՞վ եք դուք, որ ասում եք՝ Արցախը ձեր հայրենիքը չէ»

«Ո՞վ եք դուք, որ ասում եք՝ Արցախը ձեր հայրենիքը չէ»

Mon, 14 Sep 2026 12:45:15 +0400


ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատել է կառավարության անդամի երդման տեքստը վերաձևակերպելու առաջարկը։

Պատգամավորը հարց է բարձրացրել այն մասին, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը նոր ձևակերպումների շրջանակում կապվում «ազգ» և «հայրենիք» հասկացությունների հետ։ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում բնակվում է շուրջ 150 հազար արցախահայ, ովքեր Արցախը շարունակում են ընկալել որպես իրենց հայրենիք։

Նա ընդգծել է, որ այդ պարագայում առաջանում է հարց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունը ներառում է Արցախը որպես հայրենիքի ընկալման մաս։ Եթե ոչ, ապա, ըստ պատգամավորի, որևէ իշխանություն իրավունք չունի արցախահայերին թելադրել, թե որն է իրենց հայրենիքը։

Վարդանյանը նաև քննադատական գնահատական է տվել իշխանության՝ հայրենիքի վերաբերյալ ընկալումները ձևակերպելու կամ վերասահմանելու հնարավոր փորձերին՝ նշելով, որ իշխանության ներկայիս կազմը մշտական չէ, և կառավարության գործունեությունը ժամանակավոր բնույթ ունի։

«ՀՀ-ն Արցախը ներառո՞ւմ է, եթե ոչ, դուք ո՞վ եք, ի՞նչ իրավունքով էդ մարդկանց ասում՝ Արցախը ձեր հայրենիիքը չէ»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում Wed, 28 Oct 2026 16:45:54 +0400 Ռուբինյանի …