Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բողոքն առ այս պահը չի քննվել

Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բողոքն առ այս պահը չի քննվել

Wed, 05 Aug 2026 21:45:02 +0400


Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի (Կորյունի 17) դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։

«2026 թվականի հուլիսի 9-ին Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք՝ տեսակցությունների արգելքով։ Նշված որոշման դեմ փաստաբանական թիմի կողմիղ ներկայացվել է վերաքննիչ բողոք, սակայն գործի նյութերը մինչ օրս չեն փոխանցվել Վերաքննիչ քրեական դատարան, ինչի հետևանքով վերաքննիչ բողոքը դեռևս չի կարող քննվել»,- գրել է նա։

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արեգնազ Մանուկյանի մերձավորների հետ շփման արգելքը վերացվեց

Արեգնազ Մանուկյանի մերձավորների հետ շփման արգելքը վերացվեց Thu, 20 Aug 2026 18:10:31 +0400 Ինչպես և …