Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Հանտավիրուս․ մահացու համաճարակից արդեն 3 մարդ է մահացել

Հանտավիրուս․ մահացու համաճարակից արդեն 3 մարդ է մահացել

Mon, 11 May 2026 16:30:36 +0400


ԱՄՆ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը X-ում հայտնել է, որ MV Hondius նավից տարհանված 17 ԱՄՆ քաղաքացիներից մեկի մոտ հանտավիրուսի Անդյան տարբերակի թեստը դրական է եղել։

Գերատեսչությունը գրել է, որ MV Hondius զբոսանավի 17 ԱՄՆ քաղաքացիներին ուղղաթիռով տեղափոխում են Միացյալ Նահանգներ, որոնցից երկուսը պահվում են մեկուսացման խցիկներում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ուղևորները կտեղափոխվեն Նեբրասկայի համալսարանի հատուկ պաթոգենների տարածաշրջանային կենտրոն, որից հետո թեթև ախտանիշներ ունեցող ամերիկացին կտեղափոխվի մեկ այլ բժշկական կենտրոն։

Հանտավիրուսները վիրուսների խումբ են, որոնք առաջացնում են ծանր հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի կամ երիկամների վնասում։ Հիվանդությունը արագ է զարգանում և հաճախ մահացու է լինում։

Հանտավիրուսները հաճախ մարդկանց են փոխանցվում կրծողներից, սակայն այս օրերին նաև մարդուց մարդուն փոխանցման դեպք է գրանցվել։

Միաժամանակ, ԱՀԿ-ն հայտարարել է, որ մարդիկ չափազանցնում են հանտավիրուսային վարակի ռիսկը։

MV Hondius արշավախմբային նավի վրա հանտավիրուսի բռնկումը գրանցվել է մայիսի սկզբին։ Նավը Հարավային Ատլանտիկայով Արգենտինայից ուղևորվում էր Կանարյան կղզիներ։ Նավի վրա տարբեր երկրներից մոտ 150 մարդ կար։ Բռնկման պատճառով մի քանի ուղևոր տարհանվել է։ ԱՀԿ-ի տվյալներով՝ մայիսի 8-ի դրությամբ գրանցվել է հիվանդության ութ դեպք, որոնցից երեքը՝ մահվան ելքով։

Reuters-ի տվյալներով՝ առնվազն 12 երկրների բնակիչներ ներկայումս գտնվում են հսկողության տակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անցած գիշեր մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել

Անցած գիշեր մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Wed, 15 Apr 2026 15:02:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով