Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Լոնդոնը պնդում է՝ ՌԴ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ Մոսկվան արձագանքեց

Լոնդոնը պնդում է՝ ՌԴ-ն միջամտում է Հայաստանի ընտրություններին․ Մոսկվան արձագանքեց

Tue, 12 May 2026 03:30:04 +0400


Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի իբր միջամտության մասին բրիտանական կառավարության հայտարարությունները զավեշտալի տեսք ունեն Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանության՝ ՏԱՍՍ-ին փոխանցած մեկնաբանության մեջ։

«Լոնդոնի քաղաքականությունը, որն ավելի վաղ արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղվել է դեպի Հայաստան։ Ժամանակն է, որ Արևմուտքն ինքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում։ Գողը գոռում է՝ բռնեք գողին»,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը, Ռուսաստանի դեմ «ամենախիստ պատժամիջոցներից մեկի» սահմանման ֆոնին, ռուսական «Սոցիալական նախագծման գործակալությանը» մեղադրել էր Հայաստանում «ռուսամետ կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձի մեջ։ Բացի այդ, բրիտանական կողմը «Դիալոգ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը (ինտերնետային հաղորդակցությունների ոլորտում իրավասությունների համառուսաստանյան միջգերատեսչական կենտրոն) կապում է Պուտինի վարչակազմի և ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ մատնանշելով «դրա մասնակցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցության արշավներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա

«Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով