Ուրբաթ , 26 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Քաղծառայողներն էլ են ներգրավվել

«Հրապարակ»․ Քաղծառայողներն էլ են ներգրավվել

Tue, 12 May 2026 08:15:26 +0400


Իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին:

Երբեւէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներին են ներգրավում: Ոմանց ստիպում են այցելել Երեւանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ՔՊ-ի օգտին։

Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական եւ համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»։

Պատմում են, որ ՔՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկների են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն, ասում են` դա էլ չի օգնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե ինչպես ստացվեց, որ անգամ Սյունիքում Փաշինյանը ձայներ հավաքեց. գործընթացը բաժանենք երեք մասի

Թե ինչպես ստացվեց, որ անգամ Սյունիքում Փաշինյանը ձայներ հավաքեց. գործընթացը բաժանենք երեք մասի Mon, 22 …