Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Ինչպե՞ս են նվազեցվելու բազմազավակ ընտանիքների հարկերը. Արման Թաթոյան

Ինչպե՞ս են նվազեցվելու բազմազավակ ընտանիքների հարկերը. Արման Թաթոյան

Tue, 12 May 2026 11:22:07 +0400


«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը ներկայացրել է բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրային դրույթը, որի համաձայն՝ բազմազավակ ընտանիքների հարկային բեռը կնվազի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

Թաթոյանի խոսքով՝ առաջարկվող ծրագիրը փոխում է գործող հարկային տրամաբանությունը՝ ընտանիքը դիտարկելով որպես միասնական հարկային սուբյեկտ։

«Այսօր հարկ վճարող է համարվում յուրաքանչյուր ֆիզիկական անձ։ Մեր ծրագիրը փոխում է այս տրամաբանությունը։ Երբ ընտանիքը դառնում է բազմազավակ, հարկ վճարող է համարվում արդեն ոչ թե ամուսինները կամ ընտանիքի անդամները առանձին-առանձին, այլ ընտանիքը՝ որպես 1 սուբյեկտ»,- նշել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նրա գնահատմամբ՝ նախաձեռնությունը միտված է խթանելու ծնելիության աճը, աջակցելու երիտասարդ ընտանիքներին և ապահովելու երկրի ժողովրդագրական զարգացումը։

«Մենք պետք է անպայման սա իրականացնենք, այլ ելք չունենք չանելու, որովհետև մենք պետք է խթանենք ծնելիությունը մեր երկրում, որ շատ ընտանիքներ երիտասարդ ձևավորվեն, շատ բալիկներ ծնվեն, մեր բնակչությունը շատանա հանուն մեր երկրի ապագայի, և սա շատ արդար մոտեցում է»,- ընդգծել է Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փոխվել են իշխանությունները, բայց ոչ նրանց սպասարկող դատավորները․ Արման Թաթոյան

Փոխվել են իշխանությունները, բայց ոչ նրանց սպասարկող դատավորները․ Արման Թաթոյան Sun, 31 May 2026 21:16:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով