Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Թուրքերի հետ կապված ինչ է ասել Միրզոյանը Փաշինյանին

Թուրքերի հետ կապված ինչ է ասել Միրզոյանը Փաշինյանին

Tue, 12 May 2026 12:23:17 +0400


Գրել էինք, որ Շենգավիթում անցկացվող ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ուշադրության կենտրոնում է հայտնվել Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած դրվագը։

Քայլերթի ժամանակ Միրզոյանը, ըստ երևույթին չնկատելով, որ Փաշինյանի մոտ միացված միկրոֆոն կա և հեռարձակումը ուղիղ եթերում է, մոտեցել է վարչապետին ու փորձել ականջին ինչ-որ բան ասել։ Լսվել է նաև «թուրքեր» բառը, ինչպես նաև ԱԳՆ խոսնակի մակարդակով «welcoming» տեքստ տարածելու մասին արտահայտություն։

Դեպքին անդրադարձել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ նշելով, որ այս միջադեպը խոսում է արտաքին քաղաքականության կազմակերպման մակարդակի մասին։ Նրա կարծիքով՝ պետական կարևոր հարցերի քննարկումը նման իրավիճակում և նման ձևաչափով պատշաճ չի թվում։

Բադալյանը նաև ընդգծել է, որ նախկինում ընտրական գործընթացների ժամանակ արտաքին գործերի նախարարները սովորաբար չեն ներգրավվել քարոզարշավային միջոցառումներում՝ իրենց հիմնական աշխատանքը թողնելով երկրորդ պլան։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարող է հարցեր առաջացնել արտաքին քաղաքական գործընթացների կազմակերպման վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին Thu, 30 Apr 2026 23:11:09 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով