Մանկապղծության դեպք է բացահայտվել, երեխաների պաշտպանությունի՞ց եք խոսում
Tue, 12 May 2026 12:45:30 +0400

Գրել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա անցկացրեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի դիմաց։ Ակցիայի ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հանդիպեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
Մարուքյանը բարձրաձայնեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության հետ կապված իրավախախտումների մասին, մինչդեռ նախարարը շեշտեց կառույցի կարևորությունը իրավակարգի պահպանման գործում։
«Իմ և իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ գործում է իրավակարգ, իսկ այդ համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը հենց հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է»,- նշեց Գալյանը։
Ի պատասխան՝ Մարուքյանն անդրադարձավ վերջերս հրապարակված մանկապղծության դեպքին՝ հայտարարելով. «Տիկին Գալյան, նոր է երեխաների նկատմամբ բռնության դեպք բացահայտվել, որը, ըստ տեղեկությունների, փորձել են կոծկել։ Այդ պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել երեխաների իրավունքների պաշտպանության մասին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր