«Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց
Tue, 12 May 2026 17:00:05 +0400

Ռուսաստանի բանակը հրադադարի ռեժիմի գործողության ավարտից հետո շարունակել է հատուկ գործողության իրականացումը, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ ռուսական զորքերի բոլոր խմբավորումները հատուկ ռազմական գործողության գոտում մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 24:00-ն խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում զբաղեցրած սահմանագծերում ու դիրքերում:
«Հրադադարի ռեժիմի գործողության ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հատուկ ռազմական գործողության իրականացումը»,-ասված է ամփոփագրում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր