Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում

Մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում

Tue, 12 May 2026 17:45:43 +0400


Գրել էինք (hraparak.am), որ ԿԸՀ-ն մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցեց 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ հերթական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին: Արդեն հայտնի է, որ գրանցվել է 19 քաղաքական ուժ, որից 2-ը դաշինք, 17-ը՝ կուսակցություն։ Թեև ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը գրանցվեցին, սակայն տարբեր քաղաքական ուժերի առաջադրած շուրջ 17 թեկնածուի գրանցումը մերժվեց՝ տարբեր պատճառներով։

Գրանցումներից հետո տարբեր քաղաքական ուժերից արդեն 13 թեկնածու ինքնաբացարկ են հայտնել։ ԿԸՀ-ն ինքնաբացարկների մեծ թվով դիմումներ ստացել է «Հանրապետություն» կուսակցությունից։ ԿԸՀ ներկայացված 91 թեկնածուից բաղկացած ցուցակից ինքնաբացարկ է հայտնել 5 թեկնածու՝ 55 համար Գևորգ Հովհաննիսյանը, 73 համար Արթուր Բաբայանը, 81 համար Հենրիկ Կարապետյանը, 84 համար Հակոբ Տերջանյանը և 85-րդ համար Վան Հարությունյանը։

Նշենք, որ 69 համար Էդուարդ Մարգարյանի գրանցումն էլ ԿԸՀ-ն փաստաթղթերում տեղ գտած անճշտությունների պատճառով մերժել էր։

Ինքնաբացարկ է հայտնել նաև «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակի 29-րդ համար Դավիթ Պետրոսյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի 194-րդ համար` փաստաբան Հակոբ Ճարոյանը, 196-րդ համար Սվետլանա Գորգինյանը, «Հայաստանի շնորհապետական» կուսակցության ցուցակի 23-րդ համար Հայկ Ավագյանը, ԴՕԿ-ից 28 համար Սևակ Մարտիրոսյանը և 72 համար Աննա Իսահակյանը, ՔՊ-ից 39 համար, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը և 100 համար Արմեն Գրիգորյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր բաժին Արեւմուտքը, ցավոք, Թուրքիան է

«Հրապարակ». Մեր բաժին Արեւմուտքը, ցավոք, Թուրքիան է Thu, 14 May 2026 10:15:59 +0400 Մեր զրուցակիցը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով