Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Համայնքապետը քարոզչություն է անում, որ աշնանը «դաբրո» ստանա

Համայնքապետը քարոզչություն է անում, որ աշնանը «դաբրո» ստանա

Tue, 12 May 2026 21:45:03 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին միացավ եւ քարզչության համար արձակուրդ վերցրեց նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Նա Ֆեյսբուքում դիմել է դիլիջանցիներին․ «Այդ օրերին գտնվելու եմ արձակուրդում՝ քարոզարշավին ակտիվ մասնակցելու և իմ աջակցությունը հայտնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։

Դ․ Սարգսյանը Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ, 2021թ․ փետրվարի 26-ին։ 2021թ․ հոկտեմբերի 17-ին Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններով ձևավորված ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար։ 2026թ․ աշնանը Դիլիջան համայնքում նախատեսված են ավագանու հերթական ընտրություններ։

Մեր տեղեկություններով, Դավիթ Սարգսյանը ՔՊ-ի օգտին քարոզչություն է անում, որպեսզի աշնանը Նիկոլ Փաշինյանից «դաբրո» ստանա Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը Thu, 23 Jul 2026 13:47:10 +0400 «Հայաստան» …