Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

Սկանդալ Եվրատեսիլում

Սկանդալ Եվրատեսիլում

Wed, 13 May 2026 12:19:04 +0400


Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթ 2026»-ի առաջին կիսաեզրափակչի ընթացքում միջադեպ է գրանցվել Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանի ելույթի ժամանակ։

Ըստ հրապարակումների՝ դահլիճում հնչել են բացականչություններ և սուլոցներ, որոնք փորձել են խանգարել նրա ելույթը։ Ներկաներից մեկը բարձրաձայնել է «ցեղասպանություն» բառը, ինչից հետո ոստիկանությունը նրան հեռացրել է դահլիճից։

Հաղորդվում է նաև, որ անվտանգության աշխատակիցները Իսրայելի մասնակցի ելույթի ընթացքում ևս մի քանի մարդու դուրս են բերել միջոցառումից՝ հակաիսրայելական վանկարկումների և ելույթը խափանելու փորձերի պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են փոխարինելու ՖԻՖԱ-ի նախագահին

Ովքեր են փոխարինելու ՖԻՖԱ-ի նախագահին Thu, 06 Aug 2026 22:00:00 +0400 Ներկայացվել են հինգ ամենից …