Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս

Դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս

Wed, 13 May 2026 21:34:54 +0400


Քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց գործող իշխանություններին։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին տված խոստումները չի իրականացրել և ձախողել է իր հայտարարած ծրագրերը։ Քոչարյանը նշեց, որ 2021 թվականին ևս Փաշինյանը կրկին վերադարձավ իշխանության նոր խոստումներով, սակայն այդ ընթացքում Հայաստանը, ըստ նրա, բախվեց ծանր հետևանքների՝ Արցախի կորստի, տարածքային խնդիրների և այլ լուրջ մարտահրավերների։

Նա ընդգծեց, որ ներկայում կրկին նույն իրավիճակն է ձևավորվում և հարց բարձրացրեց՝ արդյոք հասարակությունը պատրաստ է շարունակել նույն ուղով շարժվել։ Քոչարյանի գնահատմամբ՝ եթե Փաշինյանը վերարտադրվի 2026 թվականի ընտրություններից հետո, երկրի ապագան կարող է վտանգվել, իսկ Սյունիքի շուրջ կարող են առաջանալ լուրջ խնդիրներ։

Նրա խոսքով՝ իշխանությունների ներկայացրած խաղաղության օրակարգը իրական խաղաղություն չէ և գործում է այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է Ադրբեջանի նախագահին։ Քոչարյանը նշեց, որ իր քաղաքական թիմը չի ընդունում այդ մոտեցումը և հույս հայտնեց, որ քաղաքացիները արդեն հասկանում են իրավիճակի լրջությունը։

«Խաղաղությունը, որ փորձում են ծախել մեր վրա, խաղաղություն չէ, դա այնքան ժամանակ կլինի, ինչքան Ալիևին ձեռք է տալիս»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես …