Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները

«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները

Thu, 14 May 2026 08:05:07 +0400


Մայիսի 16-ին՝ Ուսանողների եւ երիտասարդների օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին «Դոմինո փրոդաքշնն» է։ Բեմում կլինի նաեւ Afrojack-ը։

Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի հոլդինգն» է, հովանավորների թվում է նաեւ Էվոկաբանկը, որի բաժնետոմսերի 100%-ին միանձնյա տիրապետում է Մարետա Գեւորկյանը։

Ի դեպ, ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում, հիմնականում` համերգներ եւ տոնակատարություններ, եւ այս շարքը ձգվելու է մինչեւ հունիսի 7-ը։ Անգամ լռության ու ընտրության օրերին իշխանական թմբուկը չի լռելու՝ Գինու փառատոն են անելու։ Նպատակը պարզ է` մարդկանց համար տեսարաններ ապահովել, որ գնան եւ ընտրեն իշխող ուժին, որն իրենց կյանքը տոնի է վերածել: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, հայ մարդը կսկսի մտածել հունիսի 7-ից հետո:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո Thu, 14 May 2026 08:15:00 +0400 Իշխանության շարքերում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով