Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

«Հրապարակ». Աղբավայրը հրդեհի մեջ է, համայնքի ղեկավարը՝ քարոզչության

«Հրապարակ». Աղբավայրը հրդեհի մեջ է, համայնքի ղեկավարը՝ քարոզչության

Thu, 14 May 2026 10:25:05 +0400


Մայիսի 12-ին, ժամը 18․20-ի սահմաններում Հայաստան-Վրաստան ճանապարհի՝ Դիլիջանից Ճամբարակ տանող խաչմերուկով ընթացող քաղաքացիները նկատել են, որ միջպետական ավտոճանապարհի մի մեծ հատված պատված է ծխով։ Պարզվել է` հերթական անգամ Դիլիջան համայնքի աղբավայրն է այրվում։ Այդ աղբավայրը միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում է` ավտոճանապարհից վերեւ է գտնվում։

Դիլիջան համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանը մայիսի 8-ից նախընտրական արձակուրդի մեջ է, ՔՊ կուսակցության քարոզչական բուկլետներն է անձամբ բաժանում, համայնքի բնակիչներին կոչ անում՝ հունիսի 7-ին քվե տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դավիթ Սարգսյանը՝ որպես Դիլիջան համայնքի ղեկավար պաշտոնավարելու 5 տարվա ընթացքում գոնե չի ցանկապատել համայնքի աղբավայրը, որպեսզի դիլիջանցիների կովերը չարածեն այնտեղ եւ թունավոր նյութերով սնվելով՝ քիմիական նյութերով հագեցած ու վնասակար կաթ չտան դիլիջանցիներին։ Իսկ աղբավայրը պարբերաբար այրվում է` ապականելով հանգստավայրի օդն ու բնությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումներն` ըստ այդմ անփոփոխ թողնելով Ազգային ժողովի …