Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Էրդողանը Ղազախտանում է. ստորագրվելու են նոր համագործակցության համաձայնագրեր

Էրդողանը Ղազախտանում է. ստորագրվելու են նոր համագործակցության համաձայնագրեր

Thu, 14 May 2026 13:30:49 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանում է: Վերջինս Աստանայում մի շարք երկկողմ պաշտոնական հանդիպումներ է ունենալու, ապա Թյուրքիստանում մասնակցելու է «Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին»:

Նախատեսվում է նաև Էրդողանի առանձնազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ, ինչից հետո վերջիններս միասին նախագահելու են «Թուրքիա-Ղազախստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի նիստը»:

Թուրքիայի նախագահի հանդիպումների օրակարգում է լինելու «զարգացված ռազմավարական գործընկերությանը» վերաբերող երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկվելու են երկու պետությունների միջև առկա ռազմավարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

Տնտեսության տեսանկյունից օրակարգային է լինելու երկկողմ առևտրաշրջանառությունը 15 մլրդ դոլար հասցնելու նպատակի վերաբերյալ հարցերը: Օրակարգից դուրս չեն մնալու նաև էներգետիկայի ոլորտում առկա համագործակցության ծրագրերը:

Ըստ Ermenihaber-ի, նախատեսվում է նաև տարբեր ոլորտներին վերաբերող նոր համագործակցությունների արձանագությունների և համաձայնագրերի ստորագրման արարողություն:

Այցի շրջանակներում Էրդողանն ու Տոկաևը մասնակցելու են նաև «Թուրքիա-Ղազախստան բիզնես համաժողովին», ինչի շրջանակներում հանդիպելու են երկու երկներում գործունեություն ծավալող գործարարների հետ և քննարկելու են ներդրումային հնարավորությունները:

Աստանայում շփումների հետո Թուրքիայի նախագահը մեկնելու է թյուրքական պետությունների «հոգևոր մայրաքաղաքը համարվող» Թյուրքիստան, որտեղ էլ հենց կայանալու է ԹՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Գագաթնաժողովում Էրդողանն ուղերձներ է փոխանցելու Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներիի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրների վերաբերյալ: Այս պարագայում ևս Թուրքիայի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը․ Զելենսկի

Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը․ Զելենսկի Sat, 25 Jul 2026 15:00:42 +0400 …