ԵՄ-ից դուրս գալը մեզ ավելի աղքատ է դարձրել․ Կիր Ստարմեր

ԵՄ-ից դուրս գալը մեզ ավելի աղքատ է դարձրել․ Կիր Ստարմեր

Thu, 14 May 2026 23:00:29 +0400


Brexit-ը՝ Եվրամիության կազմից դուրս գալը, Մեծ Բրիտանիային դարձրել է ավելի աղքատ։ Այս մասին հայտարարել է բրիտանական վարչապետ Կիր Ստարմերը։ Նա խիստ քննդատության է ենթարկել Brexit-ի հետեւանքները եւ այդ պրոցեեսում բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի ունեցած դերակատարությունը։ Ստարմերը նշել է, որ այն ակնկալիքները, որ կային՝ կապված Brexit-ի հետ, մեծ հաշվով չեն իրականացրել։

«Նայջել Ֆարաջն ասում էր, որ Brexit-ը մեզ ավելի հարուստ կդարձնի։ Դա սուտ է։ Այն մեզ ավելի աղքատ դարձրեց»,- ասել է բրիտանական վարչապետը։ Նա ընդգծել է, որ չեն իրականացվել նաեւ անվտանգային եւ միգրացիոն ոլորտներում եղած սպասելիքները։ Միգրացիայի մակարդակը կտրուկ աճել է, անվտանգային միջավայրը՝ թուլացել։ Ստարմերը նաեւ ասել է, որ Ֆարաջը երկիրը սխալ ճանապարհով է տարել եւ խաբել է բոլոր բրիտանացիներին, ըստ էության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ

Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Tue, 12 May 2026 22:59:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով