Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Պուտինին Պեկինում սովորականի պես են ընդունելու․ ինչ է հայտնի

Պուտինին Պեկինում սովորականի պես են ընդունելու․ ինչ է հայտնի

Fri, 15 May 2026 12:30:11 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցը Պեկին սպասվում է հաջորդ շաբաթվա վերջին՝ մայիսի 20-ին, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Պուտինի այցը Չինաստան Մոսկվայի և Պեկինի միջև սովորական շփումների մաս է կազմում, ուստի Ռուսաստանի նախագահի ժամանումը նշելու համար շքերթ կամ պաշտոնական ընդունելություն չի սպասվում։

Հրապարակումը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Չինաստանը նույն ամսվա ընթացքում հյուրընկալում է երկու տերությունների ղեկավարներին։

Սա, ըստ հրապարակման, Պեկինի՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ կապերը կարգավորելու ջանքերի համատեքստում է։

Հիշեցնենք, նախօրեին Չինաստան էր այցելել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո Sat, 14 Nov 2026 08:45:51 +0400 Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական …