Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Ուր են ԼՀԿ-ի համակիրները

Ուր են ԼՀԿ-ի համակիրները

Fri, 15 May 2026 12:53:25 +0400


Նախագահական նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը պատասխանել է հարցին, թե ինչու իրենց համակիրները չեն երևում քարոզարշավի ընթացքում։

Նա նշել է, որ իրենք հատուկ կերպով չեն կազմակերպում մեծ հանրային հավաքներ և չեն հրապարակում բոլոր հանդիպումները։ Մարուքյանի խոսքով՝ իրենք մարզերում և Երևանում ունեն հանդիպումներ, սակայն հիմնականում չեն լուսաբանում այն վայրերը, որտեղ քաղաքացիները գալիս են իրենց հետ շփվելու։

Մարուքյանը դա բացատրել է նրանով, որ, իր գնահատմամբ, երկրում կա վախի մթնոլորտ, և մարդիկ չեն ցանկանում հրապարակային կերպով ասոցացվել քաղաքական ուժերի հետ։ Նա ընդգծել է, որ իրենց ակտիվին չեն հավաքում մեկ վայրում՝ մարդկանց հնարավոր խնդիրներից պաշտպանելու նպատակով։

Նրա խոսքով՝ կարիք չկա քաղաքացիներին ենթարկել ճնշումների կամ «շառի մեջ գցել», և ընտրությունների օրը մարդիկ պետք է ազատորեն գնան ընտրատեղամաս և կատարեն իրենց ընտրությունը՝ առանց արտաքին ճնշումների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Sat, 12 Sep 2026 08:45:07 +0400 Նիկոլ Փաշինյանն …