Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Քաղաքացին 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Քաղաքացին 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Fri, 15 May 2026 17:15:08 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Նոր Կյուրին գյուղի բնակիչ Ռիտա Ղազարյանը դատի է տվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ 60-ամյա կինը Ալեն Սիմոնյանից պահանջում է 6 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։ Ի՞նչ վնասի մասին է խոսքը, փորձեցինք ճշտել կնոջից, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։

Նոր Կյուրինի վարչական ղեկավար Մյասնիկ Գրիգորյանն ասաց՝ տեղյակ չէ, կնոջից էլ կոնտակտ չունի, ավելացրեց՝ Ռիտան «բոլորի վրա» հաղորդումներ է տալիս։ Ըստ ամենայնի, զրպարտության համար է հայցը, Քաղաքացիական օրենքգիրքը զրպարտության հետ կապված բարոյական վնասի փոխհատուցումն է միայն 6 միլիոն սահմանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել

Նունե Եսայանի մենահամերգին Սերժ Սարգսյանը 54.6 մլն դրամ էր հատկացրել Wed, 30 Sep 2026 16:45:46 …