Անթույլատրելի սխալ, որը տեղի է ունեցել 2021-ի ընտրություններին և չպետք է թույլ տանք 2026-ին
Fri, 15 May 2026 23:05:56 +0400

Երբ աչքի ես առնում 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, որոնց մասնակցում էին 24 ուժ, և խորհրդարան է անցել 3 ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 53.91%, «Հայաստան» դաշինքը` 21.09% և «Պատիվ ունեմ» դաշինքը` 5.22%, պարզվում է, որ Մասնակցած 24 ուժերից 21-ի ձայները փոշիացվել են, ինչը կազմում է` 19.8%, այսինքն` 253.638 ձայն բաշխվել է անցողիկ երեք ուժերի վրա, և ամենաշատ ձայն ստացած ուժը` Քաղաքացիական պայմանագիրը, դրա շնորհիվ ստացել է սահմանադրական մեծամասնություն` ստանալով խորհրդարանում 71% մանդատ, այնինչ ընտրություններով ստացել էր ձայների 53.91%-ը։ Ձայների փոշիացման արդյունքում «Հայաստան» դաշինքը ունեցել է 29% մանդատ` ընտրություններում ստանալով` 21.09% ձայն, իսկ «Պատիվ ունեմ»-ը ստացել է 7% ԱԺ-ում` ընտրություններով ստանալով` 5.22%։ Այս ընտրություններում մեր քաղաքացիները պետք է ավելի պատասխանատու լինեն, որպեսզի չկրկնվի 2021-ի սխալը։ Ակնհայտ է, որ այն քաղաքացիները, ովքեր իրենց ձայնը տվել են այլ ուժերի, առաջնահերթ չեն ցանկացել, որ ՔՊ-ն մնա իշխանության։
Եվ այսօր իշխանության, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական կլինի, եթե ընտրողների մեծ մասը թույլ չտա 2021-ի սխալը և իր ձայնը տա այն ուժերին, ովքեր ունեն խորհրդարան անցնելու շանս։
Կարեն Քերիմյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր