Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Ցանկանում է հաճոյանալ Դոնալդ Թրամփին

Ցանկանում է հաճոյանալ Դոնալդ Թրամփին

Sat, 16 May 2026 11:30:35 +0400


ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ Բրյուսելում հանդիպում է ունենալու դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ճնշում է գործադրելու, որպեսզի ավելացվի դաշինքի անդամ եվրոպացի երկրների ռազմական ծախսերը։

Դրանով, ըստ Financial Times պարբերականի, Ռյուտեն ըստ էության, հաճոյանալու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հատկապես Ռյուտեն հետաքրքրված է, որպեսզի ավելացվեն եվրոպական ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքները։ Իսկ դրա համար՝ անհրաժեշտ են լինելու նոր ներդրումներ, ինչի մասին եւս Ռյուտեն խոսելու է։

Պարբերականը նշում է, որ եվրոպական ռազմական արդյունաբերական ոլորտի շատ ընկերություններ, ինչպիսիք են՝ Rheinmetall, Safran, Airbus, Saab, MBDA եւ Leonardo ընկերությունները, հաջորդ շաբաթ իրենց ներկայացուցիչներին ուղարկելու են այդ անսովոր հանդիպմանը՝ Բրյուսել։

Ռյուտեն մտադիր է հատկապես մեծ ուշադրություն դարձնել հակաօդային պաշտպանության եւ մեծ հեռահարության հրթիռների հետ կապված հարցերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանական դպրոցի վրա հարձակման գործը դեռ քննվում է․ Դոնալդ Թրամփը

Իրանական դպրոցի վրա հարձակման գործը դեռ քննվում է․ Դոնալդ Թրամփը Sun, 10 May 2026 22:00:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով