Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Մբապեի հետ հանդիպում կլինի

Մբապեի հետ հանդիպում կլինի

Sat, 16 May 2026 13:00:19 +0400


«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է որքան հնարավոր է՝ շուտ հանդիպում անցկացնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։

Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Հանդիպումը պետք է կայանա նախքան Մբապեի մեկնումը՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը մեկնարկում է հունիսի 11-ին։

Համաձայն տեղեկությունների, Մադրիդի «արքայական» ակումբի ղեկավարությունը անհանգստացած են ֆրանսիացի սպորտսմենի պահվածքով։

Պերեսին հայտնի է դարձել, որ Մբապեն մեկուսացել է թիմի մյուս անդամներից, իսկ որոշ գործողություններ՝ նրա խաղընկերների մոտ շփոթմունք է առաջացրել։

Այս ամենով հանդերձ՝ «Ռեալում» շարունակում են համարել, որ Մբապեն առանցքային խաղացող է։ Պերեսն էլ շարունակում է մնալ այն կարծիքին, որ Մբապեն «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ցանկացել է դառնալ սենատոր

Ցանկացել է դառնալ սենատոր Sat, 22 Aug 2026 19:00:06 +0400 Մեգան Մարքլի թեկնածությունը դիտարկվել է …