Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Ավինյան, քանի՞ բնակարան են քեզ խոստացել այս շենքից

Ավինյան, քանի՞ բնակարան են քեզ խոստացել այս շենքից

Sat, 16 May 2026 13:45:17 +0400


Արամի և Փարպեցի փողոցների հատման կետում, Արամի 72-74 շենքերի հետևի մասում մի խարխուլ խրճիթ կար, բարձրահարկ շենքերի մեջ թաքնված: Արդեն քանի օր է այդ ավերակ տունը քանդում են, տեղեկացանք, որ այդ մասում Տիգրան Ավինյանը 18 հարկանի շենքի թույլտվություն է տվել:

Օրեր առաջ խցանումների մասին հարցին պատասխանելիս Ավինյանի ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Երևանը բեզռազմեր չի», բայց եթե «բեզռազմեր» չի, ինչու՞ եք այսքան շենքի թույլտվություն տալիս:

Քաղաքը խեղդվում է մեքենաներից ու բետոնի քանակությունից: Մեքենաների կանգնելու տեղ չկա, խցանումներում ժամերով կանգնում են մարդիկ, շնչելու օդ չկա: Բուսականություն չկա, կոմունիկացիաները չեն հերիքում: Գազի, հոսանքի, ջրի մատակարարումները խափանվում են գերծանրաբեռնվածության պատճառով: Արամի, Եկմալյան, Պուշկին, Փարպեցի փողոցները` Երևանի փոքր կենտրոնը ուղղակի բարձրահարկերից խեղդվում է, ինչպե՞ս կարելի էր այդ մի ափաչափ հատվածում 18 հարկ կառուցելու թույլտվություն տալ:

Դուք այս քաղաքի թշնամի՞ն եք: Հին, խարխուլ տուն էր` քանդեք փոքրիկ պուրակ, խաղահրապարակ կառուցեք, ազատ տեղ թողեք: Թեկուզ ավտոկայանատեղի, բայց ոչ 18 հարկանի շենք, որն այս թաղամասը դժոխքի է վերածելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները

Բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները Tue, 07 Jul 2026 12:48:51 …