Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2,3,4

ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2,3,4

Sat, 16 May 2026 21:35:11 +0400


Գրել էինք, որ մեր ձեռքում է հայտնվել Քաղպայմանագրի քարոզչական շպարգալկան, որը բաժանվել է ՔՊ-ի քարոզիչներին, որ սովորեն և իմանան, թե ինչպես պատասխանեն իրենց ուղղվող հիմնական հարցերին: Սա կարելի է հրապարակել «Նիկոլ Փաշինյանի կռուտիտների լիակատար ժողովածու» անվան տակ:

Մենք մաս մաս դրանք կներկայացնենք ընթերցողին:

Եվ այսպես. հարց

– Թուրքի հետ խաղաղություն կլինի՞։ Սա վերջնական է՞։

– Խաղաղությունը հենց թշնամու հետ են կնքում։ Ամբողջ եվրոպան հարյուրավոր տարիներ իրար սպանել են, հիմա խաղաղ են։ Ու եթե ՔՊ-ն ընտրվի, ոչ թե օլիգարխները: Այո, վերջնական է։ Ու հերիք եղավ մեր 18 տարեկան էրեխեքի կյանքի գնով թշնամանք անենք, օլիգարխների բոլորի տղերքը կամ բանակից ազատված են կամ Ռուսաստանի քաղաքացի, մեր երեխեքի արյունն են ուզում։

Հարց.
-Ադրբեջանցիները գալու են լցվեն 300 հազարով։

– Արդեն 5 տարի է, ինչ Ղարաբաղը վերցրել է (Ադրբեջանը բառը բացակայում է) իսկի 10%-ով չի բնակեցրել, դա հեքիաթ է։

Հարց.
-Ղարաբաղը տվեցիք։

-Ղարաբաղը տվել է ղարաբաղյան կլանը։
Շարունակելի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահում․ «Արդար քվե» դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը

Պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսի չարաշահում․ «Արդար քվե» դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցը Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով