Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Հայ ռեստորատորի ռեստորանը պահպանել է Michelin-ի երկու աստղերը

Հայ ռեստորատորի ռեստորանը պահպանել է Michelin-ի երկու աստղերը

Sun, 17 May 2026 13:30:52 +0400


Բելգիայի եւ Լյուքսեմբուրգի 26 թվականի Michelin-ի ուղեցույցում հայ ռեստորատոր Կարեն Թորոսյանի Bozar ռեստորանը շարունակել է պահպանել իր բարձր կարգավիճակն ու երկու աստղերը։

Սա նշանակում է, որ ռեստորանն ունի հիանալի խոհանոց, հանուն որի կարելի է այցելել այնտեղ՝ շեղվելով հիմնական երթուղուց։ Քննադատները նշում են, որ հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն հայտնի է որպես խմորի հետ աշխատանքի եւ մսային ուտեստների պատրաստման փայլուն վարպետ։

Նրա լեգենդար՝ խմորի մեջ պաշտետը՝ pâté en croûte եւ պիտիվյե պիրոգը (pithiviers) պատրաստվում են բացառապես նախնական պատվերով։ Ռեստորանը գտնվում է Բրյուսելի պատմական շենքերից մեկում, որը կառուցել է հայտնի ճարտարապետ Վիկտոր Օրթան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն Thu, 22 Oct 2026 18:00:04 +0400 Ռուսաստանի Պետական Դումայի …