ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի
Sun, 17 May 2026 16:15:22 +0400

ՀՀ ՄԻՊ–ն իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքի հետ կապված:
Նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։
Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը, գրել է Անահիտ Մանասյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր