Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Ոռոգման ջրի նոր սակագին՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ․Արման Թաթոյան

Ոռոգման ջրի նոր սակագին՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ․Արման Թաթոյան

Sun, 17 May 2026 16:36:07 +0400


Պետություն չի կարող ունենալ իրական անվտանգություն, եթե չի արժևորում գյուղացու աշխատանքը։ Այս մասին Արմավիրում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Նա անդրադարձել է գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք կարևոր խնդիրների՝ մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղմթերքի մթերման և գյուղացու սոցիալական վիճակի հարցերին։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։Մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր ոռոգման ջրի հետ կապված։ Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի էլի չարչարվելու է, մարդն արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար՝ 500 դրամ, 1 հա ունեցողինը՝ 1000 դրամ, 2 հա ունեցողինը՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։

Նա անդրադարձել է նաև գյուղմթերքի մթերման խնդրին՝ նշելով, որ անընդունելի է, երբ գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։ Արման Թաթոյանն ընդգծել է, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։

Վարչապետի թեկնածուի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին

Արման Թաթոյանը դիմել է պետական համակարգի աշխատակիցներին Fri, 15 May 2026 14:56:18 +0400 «Միասնության թևեր» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով