Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին

Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին

Mon, 18 May 2026 11:30:10 +0400


Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները այդ երկրի վրա, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախ դիտարկում է Իրանի էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ենթակառուցվածքի տարրերը:

Նշվում է, որ մայիսի 16-ին Թրամփը փակ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի առանցքային անդամների հետ: Հիմնական թեման Իրանի հետ հետագա պատերազմական գործողություններն են։

Վիրջինիայում նախագահի գոլֆ ակումբում հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինից Թրամփի վերադարձից անմիջապես հետո։

Աղբյուրների տվյալներով՝ մայիսի 16-ին վերջնական որոշում չի կայացվել։ Վարչակազմը ցանկանում էր նախ գնահատել Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունների արդյունքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

90-ամյա հաղորդավարը բացահայտել է իր կենսուրախության գաղտնիքը

90-ամյա հաղորդավարը բացահայտել է իր կենսուրախության գաղտնիքը Tue, 30 Jun 2026 00:30:45 +0400 Ռուս հեռուստահաղորդավար …