Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը

Սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը

Mon, 18 May 2026 13:53:33 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը քննադատություն է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ անդրադառնալով նրա վերջին հրապարակային ելույթներին և խոսքի ձևակերպումներին։

Հայրապետյանի խոսքով՝ Փաշինյանի կողմից օգտագործվող կոշտ ու սպառնալիքային արտահայտությունները, ինչպիսիք են «սատկացնելու եմ», «կզացնելու եմ», վկայում են քաղաքական հակառակորդների և քննադատ քաղաքացիների նկատմամբ անընդունելի վարքագծի մասին։ Նրա գնահատմամբ՝ այդպիսի խոսույթը չի կարող համարվել նորմալ քաղաքական լեզու։

Նա նշել է, որ նման արձագանքները ուղղված են այն քաղաքացիների դեմ, որոնք հիշեցնում են իշխանությանը վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները և, ըստ նրա, 2020 թվականից սկսված զարգացումների հետևանքները։

Հայրապետյանը նաև կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան ավելի կազմակերպված և արդյունավետ կերպով օգտագործել ստեղծված իրավիճակը՝ իշխանափոխության հասնելու նպատակով։

«Սա է Ալիևի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ։ Այս մարդը ամենավտանգավոր, զզվելի կերպով է արձագանքում իրեն քննադատող ՀՀ շարքային քաղաքացիներին»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հարցում ԱԱԾ տնօրենին․ ինչպես է տեսանկարահանումը հայտնվել Փաշինյանի լրատվամիջոցում

Հարցում ԱԱԾ տնօրենին․ ինչպես է տեսանկարահանումը հայտնվել Փաշինյանի լրատվամիջոցում Mon, 15 Jun 2026 12:43:02 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով