Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին

Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին

Mon, 18 May 2026 18:15:32 +0400


Նուբարաշենի հոգեբուժարանում մայիսի 16-ին արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը՝ տեղի ունեցածը գնահատելով խիստ մտահոգիչ։

Հայտարարությունում ասվում է. «Անկախ դիտորդ» դաշինքը խիստ մտահոգված է 2026թ․ մայիսի 16-ին Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեբուժարանում) քաղաքացի Ա․Հ․-ի ինքնասպանության դեպքով։ Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական պաստառ պոկելու համար, որը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից որակվել է որպես՝ քարոզչության խոչընդոտում, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք։ Մինչդեռ նախընտրական պաստառը վնասելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․11 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 100 000 դրամ տուգանքն է։ Ընդ որում այս տուգանքը նախատեսվում է այն դեպքում, երբ քարոզչական պաստառը փակցված է դրա համար առանձնացված տարածքում։

Այսպիսով առնվազն հրապարակային տեղեկություններից պարզ է դառնում, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ներկայացվող մեղադրանքը եղել է միանգամայն անհիմն և ոչիրավաչափ։ Ըստ հրապարակումների, ձերբակալված անձանց պահման վայրում Ա․Հ․-ի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ և նա կանչով եկած շտապօգնության բժշկի ցուցումով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ժամեր անց Ա․Հ․-ն ինքնասպան է եղել։

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում իրավապահ մարմինների անհամաչափ և ոչիրավաչափ գործողությունները, որոնք հագեցրել են պետության անմիջական հսկողության տակ գտնված անձի մահվանը և պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից իրականացնել անհապաղ, արդյունավետ ու ամբողջական քննություն, մահվանը հասցրած բոլոր հանգամանքները բացահայտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու քաղաքացու մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց>,-ասված է հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը․ փաստաբան

Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը․ փաստաբան Sun, 17 May 2026 10:16:38 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով