Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Հայտնի է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը

Հայտնի է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը

Mon, 18 May 2026 19:45:31 +0400


Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել ԱԺ ընտրությունների վերաբերյալ։

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 20-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է՝

2.483.520, որից՝

ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 2.925,

հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 69»,- ասվում է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը Sun, 05 Jul 2026 16:15:26 +0400 Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է …