Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Հետաքրքիր է՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հրաժարվելու վարույթ նախաձեռնել

Հետաքրքիր է՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հրաժարվելու վարույթ նախաձեռնել

Tue, 19 May 2026 11:32:28 +0400


Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բժշկուհու միջև տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ վարչապետի պահվածքը, իր գնահատմամբ, կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված՝ ատելության հրապարակային խոսքի հատկանիշներ։

Նա նշել է, որ իրավաբանական համայնքը, կարծես, հաշտվել է այն մտքի հետ, թե բարձրաստիճան պաշտոնյաները դուրս են քրեական իրավունքի ազդեցությունից։ Ղամբարյանը նաև հարց է բարձրացրել, թե ինչ հիմնավորմամբ իրավապահ մարմինները կարող են հրաժարվել քրեական վարույթ նախաձեռնելուց։

Իրավաբանի կարծիքով՝ հնարավոր է ներկայացվեն հիմնավորումներ այն մասին, թե բացակայում է հանցակազմը, դիտավորությունը կամ դեպքը դիտարկվի որպես քաղաքական խոսք։ Միաժամանակ նա ցավ է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական և իրավական կառույցները մինչ այժմ հասցեական արձագանք չեն տվել մասնավոր անձի նկատմամբ հնչած այս դեպքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մանրամասներ՝ Չաղ Ռուստամի հոր սպանությունից

Մանրամասներ՝ Չաղ Ռուստամի հոր սպանությունից Mon, 29 Jun 2026 12:45:23 +0400 Քննչական կոմիտեից հայտնում են, …