Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Պուտինի հետ համաձայն է հանդիպել Թուրքիայում

Պուտինի հետ համաձայն է հանդիպել Թուրքիայում

Fri, 17 Apr 2026 16:00:52 +0400


Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Թուրքիայում հյուրընկալել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայում Զելենսկու-Պուտին ձևաչափով առաջնորդների հանդիպմանը՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ», – հայտարարել է Սիբիգան։

Նախարարը նաև ասել է, որ Ուկրաինան վերջերս այս ազդանշանը փոխանցել է իր թուրք գործընկերներին, քանի որ Թուրքիան «կարևոր դեր է խաղում խաղաղության ջանքերում»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հրավիրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հանդիպելու Մոսկվայում։ Կրեմլը վերջին անգամ նման առաջարկ է արել 2026 թվականի փետրվարին։

Սիբիգան այս առաջարկը անվանել է «անընդունելի», մինչդեռ Զելենսկին ինքը պնդում էր, որ Պուտինը փորձում է հետաձգել իր հետ հանդիպումը՝ այս հրավերով։ «Մեր ամերիկացի գործընկերները մեզ ասացին, որ Պուտինը ինձ հրավիրել է Մոսկվա։ կարծում եմ, որ եթե դուք ցանկանում եք, որ հանդիպումը չկայանա, ապա պետք է ինձ հրավիրեք Մոսկվա», – ասել է Ուկրաինայի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ

Աստված տա՝ մենք, Երևանն ու Բաքուն ձևավորենք մի ուժ․ Թուրքիայի խորհրդանի նախագահ Tue, 07 Jul …