Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Իշխանության վերադառնալու դեպքում դա վերանալու է

Իշխանության վերադառնալու դեպքում դա վերանալու է

Tue, 19 May 2026 12:18:51 +0400


ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր իշխանության վերադարձի դեպքում պատերազմի վտանգը, իր գնահատմամբ, ամբողջությամբ կվերանա։

Քոչարյանի խոսքով՝ ներկայիս իշխանության քաղաքականությունն ու պետական կառավարման մոտեցումները ստեղծում են պատերազմական ռիսկեր, քանի որ, նրա գնահատմամբ, նրանք բավարար փորձ և համակարգված մոտեցում չունեն նման բարդ գործընթացների նկատմամբ, ինչպես նաև սխալ վերաբերմունք են ցուցաբերում զինված ուժերի հանդեպ։

Նա ընդգծել է, որ իր նախագահության տարիներին պատերազմական վտանգ չի եղել՝ պայմանավորելով դա մարտունակ բանակի առկայությամբ և արտաքին գործընկերների, հատկապես դաշնակիցների հետ ամուր հարաբերություններով։

Քոչարյանի համոզմամբ՝ ուժեղ բանակի ձևավորումը և ռազմավարական դաշնակցային կապերի վերականգնումը կարող են ապահովել իրավիճակ, որտեղ որևէ կողմ չի համարձակվի ռազմական գործողություններ սկսել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը Sat, 12 Sep 2026 18:00:02 +0400 Հորմուզի …