Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

Հավասարակշռված, մտածող մարդ է պե՞տք, թե լաչառ, ստախոս

Հավասարակշռված, մտածող մարդ է պե՞տք, թե լաչառ, ստախոս

Tue, 19 May 2026 15:09:03 +0400


Այսօր Ախուրյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել կոշտ գնահատականներով և հանրությանը ուղղված հարցադրումներով՝ անդրադառնալով գործող իշխանության ղեկավարի պահվածքին։

Նա նշել է, որ վերջինիս վարքագծում, իր դիտարկմամբ, նկատելի են հոգեկան անհավասարակշռության հատկանիշներ՝ ընդգծելով, որ դա արտահայտվում է նրա հանրային կեցվածքի միջոցով։

Քոչարյանը նաև փորձել է հարցադրում ձևակերպել ընտրողների համար՝ առաջարկելով մտածել, թե ինչպիսի առաջնորդ են նրանք պատկերացնում որպես երկրի ղեկավար կամ «ընտանիքի հայր»։ Նրա խոսքով՝ մի տարբերակում նա նկարագրել է հավասարակշռված, մտածող և մարդկանց հետ նորմալ շփվող անձի, իսկ մյուսում՝ հուզականորեն անկայուն, հաճախ կարծիք փոխող, իր խոսքով՝ բացասական վարքագծային գծերով մարդ։

«Ժողովուրդ ջան, դուք ի՞նչ կարգի ընտանեկան մոդել եք տեսնում, ինչպիսի՞ ընտանիքի հայր եք ուզում ունենալ՝ հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, թե՞ հիստերիկ, լաչառ, կարծիքը շաբաթը 10 անգամ փոխող, ստախոս, կազինոյի կլիենտ և հարբեցող»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է․ Նաիրի Սարգսյան

Էլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է․ Նաիրի Սարգսյան Wed, 20 …