Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Այլոմոլորակայիննե՞ր կան․ Պենտագոնն ապացույցներ է խոստանում

Այլոմոլորակայիննե՞ր կան․ Պենտագոնն ապացույցներ է խոստանում

Tue, 19 May 2026 16:00:18 +0400


Պենտագոնի հատուկ կայքը ավելի քան 1 մլրդ այցելություն է գրանցվել չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ ֆայլերի հրապարակումից ի վեր, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ շուտով կհրապարակվի այս թեմայով նյութերի երկրորդ խմբաքանակը։

ԱՄՆ պատերազմի նախարարությունը մայիսի 8-ին գաղտնազերծել է ՉԹՕ-ների և անոմալ երևույթների վերաբերյալ նյութերի առաջին խմբաքանակը։ Սա իրականացվել է տասնյակ գերատեսչությունների միջև համակարգման միջոցով։

Նշվում է, որ գործընթացի ընթացքում մշակվել են տասնյակ միլիոնավոր գրառումներ, որոնք ընդգրկում են մի քանի տասնամյակների ժամանակահատված։ Փաստաթղթերի մի մասը պահպանվել է միայն թղթային տեսքով։

Նախկինում հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում հետախուզվում է թոշակառու ռազմաօդային ուժերի գեներալ Ուիլյամ Նիլ Մաքասլենդը՝ ՉԹՕ-ների տվյալները թաքցնելու կասկածանքով։

Հետազոտողները կարծում են, որ նա կարող է ներգրավված լինել 1947 թվականին Ռոզվելում ենթադրաբար վթարի ենթարկված այլմոլորակային տիեզերանավի ուսումնասիրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 16-ին գազ չի լինի մի շարք հասցեներում

Հոկտեմբերի 16-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Thu, 15 Oct 2026 23:06:55 +0400 Պլանային …