Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց

Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց

Tue, 19 May 2026 16:15:46 +0400


Օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՏԱՍՍ֊ին տված հարցազրույցում նշել էր, որ «հայ ժողովուրդը ինքը կորոշի մնալ ԵԱՏՄ-ում թե գնալ ԵՄ»: Այլ կերպ ասած` կրկնել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, որն ասվել էր ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Այսպիսով ՀՀ ներկայիս իշխանությունները փորձում են հայ ժողովրդին ներքաշել Ռուսաստանի դեմ խաղերի մեջ` թելադրված Եվրոպական «պապաների» կողմից։

Այդ նպատակին հասնելու համար, իհարկե, ամենալավ և խորամանկ տարբերակը ժողովրդի անունից հանդես գալն է` իբրև «մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց»: Իհարկե այս թեզը թեև կլինի «հեքիաթ, հեքիաթ պապս էր» շարքից։ Այն պարզ պատճառով, որ Հայաստանի իշխանությունները` սկսած 2020թ ԱԺ ամբիոնից պարբերաբար ռուսական կողմին մեղադրում են Արցախի կորստի մեջ, իսկ պրոիշխանական և պրոեվրոպական լրատվամիջոցներն ու կազմակերպությունները շուրջ 5,5 տարի է իրականացնում են հակառուսական քարոզչություն։ Կարճ ասած, պատմությունը հետ ու առաջ են տալիս հայ ժողովրդի ուղեղները «լվանալու» համար։ Իհարկե, Հայաստանը քանդելու այդ «սուրբ» գործի համար Եվրոպան և ԱՄՆ-Ն միջոցներ չեն խնայում …

Արամ Պողոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի

«Հրապարակ». Որ ասեի՝ պարոն վարչապետ, ուզում եմ այդ պաշտոնն ունենալ, հաստատ կունենայի Wed, 19 Aug …