Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Ի՞նչն է «միավորում» Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Զարուհի Փոստանջյանին

Ի՞նչն է «միավորում» Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Զարուհի Փոստանջյանին

Tue, 19 May 2026 21:23:23 +0400


«Հեղափոխությունը 18 թվին չէր լինի, կլիներ 2003 թվին, 2004 թվին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին, ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գնացած չլինեին»,երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ են արել Նիկոլ Փաշինյանին Լեւոնը, Րաֆֆին, Զարուհին, որ նա որոշել է այդպես թիրախավորել նրանց՝ ծախված լինելու եւ ժամանակին հեղափոխությունների հնարավորությունները տապալելու համար: Թվում է, որ այդ մարդիկ այսօր ներքաղաքական կյանքում առանձնապես չունեն մեծ դեր, Նիկոլ Փաշինյանի համար ամենեւին «եռագլուխ-2» չեն, ինչպես կասեր ինքը: Նրանք իրենցից չեն ներկայացնում Փաշինյանի համար քաղաքական եւ ոչ մի վտանգ ու մրցակցություն:

Ուրեմն ինչու՞ այդպես: Պոռթկու՞մ: Կրկնեմ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ «ինքնատիրապետումը կորցնելու» բացատրությանը: Չեմ կարող պնդել, որ այդպես չէ: Ի վերջո, բոլորս էլ մարդ ենք եւ բնականաբար ծանր էմոցիոնալ պահերին տեղի են տալիս բոլորի նյարդերը եւ էմոցիաները, կարող են բոլորն էլ կորցնել ինքնատիրապետումը, հետեւաբար դա ամենեւին անհավանական տարբերակ չէ: Հատկապես, որ ամեն ինչից զատ, կարելի է պատկերացնել, թե արդեն տեւական ժամանակ ինչ ծանրագույն հոգեբանական բեռի տակ է Նիկոլ Փաշինյանը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով:

Բայց ես այդուհանդերձ հակված եմ ավելի այն մտքին, որ ընդհանուր առմամբ նա միանգամայն հաշվվարկված ու սառնասիրտ խաղում է այդ էմոցիաները, ըստ անհրաժեշտության եւ անգամ ըստ թեմայի:

Հետեւաբար, ես փնտրում եմ այլ պատասխան, հարցին՝ թե ինչու՞ նա որոշեց այդպես թիրախավորել երեքին:

Իսկ պատասխանը մասնակի կարող է ուրվագծվել թերեւս նախօրեին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի արձագանքի մեջ, որտեղ նա ակնարկում էր Նիկոլ Փաշինյանի՝ քրեակատարողական հիմնարկում եղած լինելը, երբ նա ազատազրկված էր:

Իսկ Փոստանջյանը կարծես թե այդ շրջանում զբաղվել է նրա պաշտպանությամբ: Եվ այստեղ է թերեւս թիրախավորման «մոտիվը»: Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Զարուհի Փոստանջյանին «միավորում» է Փաշինյանի հանդեպ թերեւս այն, որ նրանք վարչապետ Փաշինյանի կենսագրության տարբեր փուլերի առնչությամբ տիրապետում են այնպիսի ինֆորմացիայի, որին տիրապետում են շատ քչերը, իսկ հանրային դեմքերից՝ էլ ոչ ոք: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի առավել զգայուն, գերզգայուն է այդ հանգամանքի հանդեպ՝ նախընտրական այս շրջանում: Հետեւաբար նա փորձում է «կանխարգելիչ» տրամաբանությամբ առաջ բերել նրանց «էն գլխից ծախված» լինելու միտքը, որպեսզի էլեկտորատը հենց այդ պրիզմայով ընկալի հնարավոր որեւէ զարգացում:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան Mon, 15 Jun 2026 14:32:29 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով