Չորեքշաբթի , 20 Մայիսի 2026

Արհեստական բանականության դեմ պայքար է սկսվել

Արհեստական բանականության դեմ պայքար է սկսվել

Tue, 19 May 2026 22:15:17 +0400


Ֆրանսիայում իշխանությունները դեմ են, որպեսզի արհեստական բանականության տեխնոլոգիաները չափազանց շատ օգտագործվեն կինոնկարի ստեղծման կամ թարգմանության համար։ Փարիզում որոշել են, որ բոլոր այն ֆիլմերը, որոնց արտադրության պրոցեսում մարդիկ են վճռական նշանակություն ունենալու, կստանան պետության կողմից աջակցություն։ Իսկ այն բոլոր ֆիլմերը, որոնց ստեղծման պրոցեսում առանցքայինը արհեստական բանականությանն է եղել, պետության կողմից աջակցություն չեն ստանա։ Այս մասին հայտնում է Ֆրանսիական Կինոյի եւ մուլտիպլիկացիայի Ազգային կենտրոնը CNC-ը։

Ֆրանսիայի Մշակույթի նախարար Քաթրին Պեգարը, ելույթ ունենալով Կաննի 79-րդ կինոփառատոնի առիթով կայացած ասուլիսում, հայտարարել է, որ CNC-ը առաջիկայում կփոխի իր «խաղի կանոնները» կապված աջակցության տրամադրման հետ, որպեսզի երաշխավորի մեկ պարզ սկզբունքի պահպանումը՝ ստեղծագործությանը աջակցել, նշանակում է՝ մարդկային ստեղծագործությանը աջակցել։ Դա նշանակում է, որ CNC-ը չի օգնի բոլոր այն ֆիլմերին, որոնք հեղինակ չունեն։ Ինչ վերաբերում է դուբլյաժին, ապա աջակցություն կստանան բոլոր այն կինոնկարները միայն, որոնց դուբլյաժը եւս մարդու կողմից է իրականացվել։ Ստեղծարարությունը, ըստ նախարար Պեգարի, ինովացիայի եւ հին ձեւերի հետ հարաբերությունների խզում է, բայց ոչ երբեք արդեն գոյություն ունեցողի վերամիմաստավորում։ Արհեստական բանականության ալգորիթմները, հետեւաբար, պարզապես գործիք են, որոնք կարող են արագացնել կամ թեթեւացնել արվեստի գործի ստեղծման պրոցեսը։ Սակայն երբեք չեն կարող փոխարինել գլխավոր ստեղծագործողին՝ մարդուն։ Հետեւաբար՝ պետական աջակցության հավակնող կինոնկարներում ԱԲ տեխնոլոգիաների կիրառումն ամբողջովին չի արգելվում։ Մարդկային ստեղծագործության, մարդու աշխատանքի հանդեպ հարգանքը ոչ միայն եկամտի հետ է կապված, այլ նաեւ՝ աշխատատեղերի, շեշտել է նախարար Պեգարը։
Մշակույթի համար, ըստ մասնագետների, արհեստական բանականությունը ներկայումս լուրջ մարտահրավեր է դարձել։ Ու դրա համար էլ Ֆրանսիան փորձում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակում հասնել նրան, որ միջազգային իրավունքում ամրագրվի հեղինակային իրավունքի հետ զուգահեռ նաեւ մշակութային ինքնիշխանությունը եւ ստեղծագործությունների բազմազանությունը՝ ԱԲ կիրառության համատեքստում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սարսափելի թվեր․ 145 հազար երեխա Թրամփի մեղքով բաժանվել է ծնողից

Սարսափելի թվեր․ 145 հազար երեխա Թրամփի մեղքով բաժանվել է ծնողից Tue, 19 May 2026 14:30:57 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով