Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Թուրքիայում ամեն 100.000 մարդուց 458-ը հանցագործ է

Թուրքիայում ամեն 100.000 մարդուց 458-ը հանցագործ է

Wed, 20 May 2026 12:00:20 +0400


Եվրախորհրդարանի (ԵԽ) պատվերով «Լոզանի համալսարանի» իրականացրած հետազոտության համաձայն՝ Թուրքիան և Ֆրանսիան ԵԽ անդամ երկրների շարքում ունեն ամենածանրաբեռնված բանտերը։

2025-ի սկզբի տվյալներով՝ երկու երկրներում էլ դրանց ծանրաբեռնվածությունը կազմել է 131 տոկոս։ Այսինքն՝ յուրաքանչյուր 100 տեղանոց բանտում պահվում է շուրջ 131 կալանավոր, փոխանցում է Ermenihaber-ը։

Զեկույցի համաձայն՝ Եվրոպայի խորհրդի 46 անդամ երկրների մեջ ամենաշատ ազատազրկումները կիրառող երկիրը նույնպես Թուրքիան է․ այնտեղ ամեն 100 հազար քաղաքացուց 458-ը բանտարկյալ է (հանցագործ)։ Միևնույն ժամանակ, 2024-ի հունվարից մինչև 2025-ի հունվար ժամանակահատվածում Թուրքիայում բանտարկյալների թիվն աճել է 29 տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։

Հետազոտությունում նշվում է նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ընդհանուր առմամբ կա ավելի քան 1.1 միլիոն բանտարկյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

20 օր անց հաստատեցին մեր լուրը

20 օր անց հաստատեցին մեր լուրը Mon, 31 Aug 2026 18:18:58 +0400 Օգոստոսի 13-ին «Հրապարակը» …