Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Օդում կործանիչներ են, բնակիչներին կոչ են արել պատսպարվել․ Լիտվայում անհանգիստ է

Օդում կործանիչներ են, բնակիչներին կոչ են արել պատսպարվել․ Լիտվայում անհանգիստ է

Wed, 20 May 2026 13:30:07 +0400


Լիտվայի զինված ուժերը օդային վտանգի մասին նախազգուշացում են տարածել երկրի մի քանի շրջանների բնակիչների համար։

Զգուշացումը տրվել է երկրի արևելքում գտնվող չորս շրջաններում՝ Բելառուսի հետ սահմանին մոտ, ապա՝ Վիլնյուսի շրջանում, հաղորդում է BBC-ն։

Զինվորականների հայտարարության համաձայն՝ տագնապը սկսվել է «ռադարի ազդանշանից, որը բնութագրվում է անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) բնորոշ հատկանիշներով, որը հայտնաբերվել է Բելառուսում՝ Լիտվայի սահմանի մոտ»։

Լիտվան կործանիչներ է օդ է բարձրացրել։ Երկրի բանակը մի քանի շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել անհապաղ պատսպարվել։ «Անմիջապես պատսպարվեք կամ փնտրեք այլ անվտանգ վայր, հոգ տարեք ձեր հարազատների մասին և սպասեք հետագա առաջարկությունների։ Բնակիչներին առանձին կտեղեկացվի, երբ տագնապը ավարտվի», – ասվում է հայտարարության մեջ։

Անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասին նախազգուշացում է տրվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող չորս շրջաններում (Իգնալինա, Ուտենա, Շվենչյոնիս և Զարասայի շրջաններ) և Վիլնյուսի շրջանում։

Բացի այդ, Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին

Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Mon, 06 Jul 2026 09:24:58 +0400 Քրեական վարույթի …