Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Թրամփի շանտաժն անցավ․ ԵՄ-ն կկատարի ԱՄՆ-ի պայմանները

Թրամփի շանտաժն անցավ․ ԵՄ-ն կկատարի ԱՄՆ-ի պայմանները

Wed, 20 May 2026 14:00:13 +0400


Եվրամիությունը համաձայնել է իրականացնել գրեթե մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հուլիսին Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի պայմանները, հաղորդում է Politico-ն։

Միացյալ Նահանգների հետ բանակցություններին մասնակցել են Եվրախորհրդարանի, Եվրոպական Միության խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ։ Կողմերը քննարկել են այն օրենսդրությունը, որը ԵՄ-ն պետք է ընդունի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար։

Համաձայնագրի համաձայն՝ ԵՄ-ն պետք է վերացնի Միացյալ Նահանգներից ներմուծվող արդյունաբերական ապրանքների վրա դրվող մաքսատուրքերը, մինչդեռ Վաշինգտոնը կսահմանափակի ԵՄ ապրանքների վրա դրվող մաքսատուրքերը մինչև 15%։

ԵՄ-ն հետաձգել է համաձայնագրի վավերացումը՝ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան (դանիական տարածք) բռնագրավելու սպառնալիքների, ինչպես նաև ԱՄՆ Գերագույն դատարանի փետրվարյան որոշման ֆոնին, ըստ որի՝ Թրամփը խախտել է օրենքը՝ սահմանելով գլոբալ մաքսատուրքեր։

ԵՄ-ի անգործության պատճառով Թրամփը մայիսին հայտարարել է, որ հուլիսի 4-ից հետո ԱՄՆ-ն կբարձրացնի եվրոպական ապրանքների վրա դրվող մաքսատուրքերը, եթե ԵՄ-ն չկատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Ի թիվս այլնի, Թրամփը սպառնացել է ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների վրա դրվող մաքսատուրքերը 15%-ից բարձրացնել մինչև 25%։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուրջ զրույց է ունենալու Զելենսկու և Պուտինի հետ

Լուրջ զրույց է ունենալու Զելենսկու և Պուտինի հետ Mon, 06 Jul 2026 11:00:44 +0400 ԱՄՆ …