Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Լիտվայի ղեկավարությունը բունկերներում է․ ի՞նչ է կատարվում այդ երկրում

Լիտվայի ղեկավարությունը բունկերներում է․ ի՞նչ է կատարվում այդ երկրում

Wed, 20 May 2026 15:00:18 +0400


Լիտվայի ղեկավարությունը ապաստարաններ է տեղափոխվել հայտարարված օդային սպառնալիքի պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի խորհրդական Ֆրեդերիկաս Յանսոնասը։

«Պետության ղեկավարը և նախագահի աշխատակազմի աշխատակիցները ուղեկցվել են ապաստարան», – ասել է նա։

Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաև Սեյմում (խորհրդարան) և կառավարությունում։

Ավելի վաղ գրել ենք, որ Լիտվայի բանակի հրամանատարությունը խորհուրդ է տվել բնակչությանն անհապաղ պատսպարվել։

Հիշեցնենք՝ արտակարգ իրավիճակը կապված է Լիտվայի արևելյան սահմանի մոտ հնարավոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ռադարային հայտնաբերման հետ: Օբյեկտը գտնվում էր Բելառուսի օդային տարածքում։

Լիտվայի զինված ուժերը օդային սպառնալիքի մասին նախազգուշացում են տվել երկրի մի քանի շրջանների բնակիչների համար։

Վիլնյուսի օդանավակայանը ժամանակավորապես փակ է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև

Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա․ Ալիև Fri, 02 Oct 2026 …