Հինգշաբթի , 21 Մայիսի 2026

Ինչու՞ ընդդիմությունը չպետք է կենտրոնանա Նիկոլի և ՔՊ-ի տարածած ստերի ու կեղծիքների վրա

Ինչու՞ ընդդիմությունը չպետք է կենտրոնանա Նիկոլի և ՔՊ-ի տարածած ստերի ու կեղծիքների վրա

Wed, 20 May 2026 16:45:33 +0400


100 անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն։ Այս մեխանիզմը նոր չէ, բայց ժամանակակից տեղեկատվական պատերազմներում այն դարձել է ամենաարդյունավետ գործիքներից մեկը։ Դուք երբևէ հավատացե՞լ եք որևէ տարօրինակ կամ ակնհայտ կասկածելի լուրի միայն այն պատճառով, որ այն բազմիցս տեսել եք տասնյակ ալիքներով, կայքերով, էջերով և մեկնաբանություններում։ Եթե այո, ապա գործ ունեք այն երևույթի հետ, որը հոգեբանության մեջ կոչվում է «Պատրանքային ճշմարտության էֆեկտ»։

Սա մարդկային ուղեղի ամենավտանգավոր առանձնահատկություններից մեկն է, որը հատկապես սիրում են քարոզչական մեդիաները, դեղին լրատվամիջոցներն ու ուղղորդվող սոցիալական ցանցերը։

Թակարդի մեխանիզմը շատ պարզ է։ Մարդու ուղեղը չափազանց էներգատար համակարգ է և մշտապես փորձում է խնայել ուժերը։ Երբ որևէ պնդում, լուր կամ նույնիսկ բացահայտ սուտ անընդհատ կրկնվում է, ուղեղի համար այն «մարսելը» հեշտանում է։ Ժամանակի ընթացքում այդ տեղեկատվությունը սկսում է թվալ ծանոթ, իսկ ծանոթը ուղեղը հաճախ շփոթում է ճշմարտության հետ։
Այսպես է ձևավորվում պատրանքը՝ ոչ թե ապացույցի, այլ կրկնության միջոցով։

Ժամանակակից մեդիա համակարգերը սա շատ լավ գիտեն։ Այդ պատճառով էլ հաճախ նրանց իրական ապացույցներ պետք չեն։ Բավական է նույն թեզը հարյուրավոր անգամներ տարածել տարբեր էջերով, բոտերով, ալիքներով, «փորձագետներով» ու ֆեյքային քննարկումներով, և հասարակության մի հատված սկսում է դա ընկալել որպես իրականություն։

Սա հատկապես վտանգավոր է քաղաքական դաշտում։ Երբ ընդդիմությունը ամբողջությամբ կենտրոնանում է իշխանության տարածած յուրաքանչյուր սուտը հերքելու վրա, ինքն էլ ակամայից սկսում է մասնակցել նույն ստի բազմապատկմանը։ Ամեն նոր պատասխան, ամեն նոր արձագանք, ամեն նոր քննարկում կրկին շրջանառության մեջ է դնում նույն թեզը՝ ավելի մեծացնելով դրա լսարանը։
Արդյունքում քաղաքական օրակարգը շարունակում է թելադրել նա, ով առաջինն է նետել տեղեկատվական «խայծը»։ Իսկ մնացած բոլորը սկսում են վազել այդ խոսույթի հետևից։
Տեղեկատվական պատերազմներում ոչ միշտ է հաղթում նա, ով ճիշտ է, հաճախ հաղթոմւ է նա, ով կարողանում է իր նարատիվն անընդհատ պահել հանրային ուշադրության կենտրոնում։ Եվ եթե հասարակությունը չի սովորում տարբերել կրկնվող քարոզչությունը փաստերից, ապա նույնիսկ ամենաանհեթեթ սուտը ժամանակի ընթացքում սկսում է ընկալվել որպես «ընդունված իրականություն»։

Հայաստանի Ժողովրդային Շարժման համակարգող, թուրքագետ
Վազգեն Պետրոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թշնամական խոսույթ եւ սեքսիզմ

Թշնամական խոսույթ եւ սեքսիզմ Mon, 18 May 2026 18:45:44 +0400 Այսօր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արաբկիրում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով