Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Նորից կհարվածե՞ն Իրանին․ Թրամփ-Նեթանյահու դրամատիկ զրույց

Նորից կհարվածե՞ն Իրանին․ Թրամփ-Նեթանյահու դրամատիկ զրույց

Wed, 20 May 2026 17:00:14 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած գիշերը «երկար և դրամատիկ» հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է իսրայելական N12 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավի հնարավոր վերսկսման մասին հաղորդագրությունների լույսի ներքո։

Երկուշաբթի օրը ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ հղում անելով Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը։

Երեքշաբթի օրը նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի շուրջ հակամարտության դիվանագիտությանը հնարավորություն տալ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ՝ մինչ այդ հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ Mon, 09 Nov 2026 18:52:39 +0400 Պաշտպանության …