Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

ՀՀ-ն իր ինքնիշխանությունը պահպանել է Ռուսաստանի շնորհիվ․ Շոյգուի կոշտ արձագանքը

ՀՀ-ն իր ինքնիշխանությունը պահպանել է Ռուսաստանի շնորհիվ․ Շոյգուի կոշտ արձագանքը

Wed, 20 May 2026 19:30:19 +0400


Ռուսաստանի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը 1990-ականներին, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը 1990-ականներին և ազատվեց էներգետիկ շրջափակումից», – ասել է Շոյգուն ՌԴ ԱԽ հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բնական գազ և բենզին է մատակարարում Հայաստանին շուկայական գներից երեք անգամ ցածր գներով։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Շոյգուն, վերջերս Երևանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք անհամատեղելի են Մոսկվայի հետ իր դաշնակցային հարաբերությունների ոգու հետ։

Մասնավորապես, հայկական կողմը միջազգային հարթակներում պարբերաբար միանում է ԵՄ դիրքորոշմանը։

«Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ մի շարք պետություններ դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերներ 2025-2026 թվականներին։ Նրանց հետ կնքված համաձայնագրերը, ի թիվս այնի, ներառում են անվտանգության ոլորտում համագործակցության խորացում։ Անցկացվում են համատեղ զորավարժություններ», – նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սրանք մեզ բոլորիս ապուշի տեղ են դնում

Սրանք մեզ բոլորիս ապուշի տեղ են դնում Fri, 23 Oct 2026 15:15:34 +0400 Այնուամենայնիվ, և՛ …