Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Մոսկվայում 129 տարվա վաղեմության ռեկորդային շոգ է

Մոսկվայում 129 տարվա վաղեմության ռեկորդային շոգ է

Wed, 20 May 2026 20:30:13 +0400


Մոսկվան սահմանել է օրական առավելագույն ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Կեսօրին սնդիկի սյունը բարձրացել է մինչև +30 աստիճանի։

Այս մասին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

Նրա խոսքով, այս ամսաթվի նախորդ ռեկորդը պահպանվել է 19-րդ դարի վերջից։ Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով ժամը 15:00-ին) Մոսկվայի գլխավոր օդերևութաբանական կայանում սնդիկի սյունը բարձրացել է մինչև + 30 աստիճանի։

Նա նշել է, որ նախորդ օրական առավելագույն ջերմաստիճանի ռեկորդը, որը պահպանվել էր 129 տարի, գերազանցվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արձանագրվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ

Արձանագրվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ Thu, 06 Aug 2026 19:00:45 +0400 Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում արձանագրվել …