Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան»

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան»

Thu, 21 May 2026 12:50:41 +0400


Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն XIV պապի հետ ներկա է գտնվել ժողովրդի հետ ամենշաբաթյա հանդիպմանը։

Հռոմի Պապն իր խոսքում ասել է. «Այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու համար կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մինչև մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միությանը»։

Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Հռոմի Պապն ու Արամ Առաջինը ողջագուրվել են և փոխադարձ բարեմաղթանքներ հղելով միմյանց՝ հրաժեշտ տվել։

Հանդիպման ավարտին Արամ Առաջինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր հայրերը կատարել են «Կիլիկիա» երգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողբամ ձեզ, ու՞մ եք «ջհաննամ» ուղարկում․․․

Ողբամ ձեզ, ու՞մ եք «ջհաննամ» ուղարկում․․․ Mon, 07 Sep 2026 15:45:01 +0400 Գեներալ Նորատ Գրիգորյանի …