Չորեքշաբթի , 29 Հուլիսի 2026

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին

Ի՞նչ է կատարվում Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին

Thu, 21 May 2026 14:00:09 +0400


Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Telegram-ում հայտնել է, որ Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանին սկսվել են ուժեղացված անվտանգության ստուգումներ։

«Գերագույն գլխավոր հրամանատար, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և զինված ուժերի այլ ստորաբաժանումներ մեր երկրի հյուսիսային շրջաններում իրականացնում են ուժեղացված անվտանգության միջոցառումների շարք», – հաղորդել է գերատեսչությունը։

Ստուգումները կանցկացվեն Չեռնիգովի, Կիևի, Ժիտոմիրի, Վոլինի և Ռովնոյի մարզերում։ Այս մարզերում հնարավոր են տեղաշարժի և երթևեկության սահմանափակումներ որոշակի քաղաքների և գյուղերի փողոցներում, ինչպես նաև քաղաքացիների և տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ստուգումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինան՝ իշխանափոխության հրամայականի առջև

Ուկրաինան՝ իշխանափոխության հրամայականի առջև Mon, 27 Jul 2026 14:45:30 +0400 «Վստահ եմ՝ վաղ թե ուշ …